23 12 2020

Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն․ Sputnik Արմենիա

Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրում է․

«Բանակի համար արտադրված «Զինվորի բաժին» գրությամբ բաստուրման ազատ կերպով վաճառվում է ՌԴ-ում։ Այս մասին այսօր ահազանգել է «Սպիտակ արջ» տելեգրամ-ալիքը։

Հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում նշված է, որ այն հայտնվել է Կրասնոյարսկի խանութներում:

Հրապարակման հեղինակը խնդրում է «նկատի ունենալ, որ այս ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար»:

Թե ինչպես է «Զինվորի բաժինը» հասել Կրասնոյարսկի խանութ, փորձեցինք պարզել ՀՀ պատկան կառույցներից։

Նախ դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ հայտնեցին, որ հրապարակված դեպքից տեղյակ չեն, այս պահին նման ահազանգ չեն ստացել։ Բայց խոստացան ուսումնասիրել։

Սննդի անվտանգության պետական ծառայությունում էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ ներհայաստանյան շուկայում հիշյալ բաստուրմայի վաճառքի դեպքեր չեն արձանագրվել։

«ՍԱՊԾ աշխատակիցները հայաստանյան շուկայում նման արտադրանքի վաճառքի դեպքերի չեն հանդիպել։ Ահազանգ էլ չենք ստացել տեղական շուկայից»,– մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Հարցի պատասխանն ստանալու համար դիմել ենք նաև ՊԵԿ, որտեղից մեզ խոստացել են պատասխանել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ